Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 40-Ն որոշումը, <<Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ տնօրենի՝ 2021 թվականի հունվարի 15-ի թիվ 0189 զեկուցագիրը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝
Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել 2021 թվականի հունվարի 27-ից՝ համաձայն հավելված 2-ի,
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|