Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 160-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1599-Ն որոշման 1-ին կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Լիլիթ Հարությունյանի 2025 թվականի սեպտեմբերի 09-ի թիվ 4539 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Լիլիթ Հարությունյանին տրամադրել 2025 թվականի ամենամյա արձակուրդի 13 աշխատանքային օրերը՝ 2025 թվականի սեպտեմբերի 12-ից (16.05.2025թ-16.05.2026թ. ժամանակահատվածի համար):
2.Լիլիթ Հարությունյանին՝ աշխատանքի ներկայանալ 2025 թվականի հոկտեմբերի 1-ին:
3.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մեթոդիստ՝ ուսումնական գծով տնօրենի տեղակալ Վիոլետա Մաթևոսյանին:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: