Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Երևանյան փողոց 53/40 հասցեում քաղ. Դավիթ Միշայի Հարությունյանի կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող 34.3 քմ մակերեսով խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված ավտոտնակը՝ 34.3 քմ արտաքին և 28.8 քմ ներքին մակերեսով և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի 09.10.2024թ. թիվ 1266-Ա որոշմամբ ճանաչվել է Արմավիր համայնքի սեփականություն և օրինականացվել է:Քաղաքացի Դավիթ Միշայի Հարությունյանի կողմից դիմում է ներկայացվել համայնքապետարան նշված շինության (34.3 քմ արտաքին և 28.8 քմ ներքին մակերեսով ավտոտնակ) զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 34.3 քմ մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով իրեն օտարելու մասին:Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35 կետի բ) ենթակետով, 35.1 և 36-րդ կետերով, հիմք ընդունելով քաղաքացի Դավիթ Միշայի Հարությունյանի 14.07.2023թ. թիվ 4098 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Երևանյան փողոց 53/40 հասցեում գտնվող /04-001-0075-0346 կադաստրային ծածկագրով / (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 15102024-04-0048 վկայական) Դավիթ Միշայի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված 04-001-0075-0346-001 կադաստրային ծածկագրով ավտոտնակը՝ 34.3 քմ արտաքին և 28.8 քմ ներքին մակերեսով օտարել Դավիթ Միշայի Հարությունյանին ՝շինությունը 1 քմ համար 2316դրամ, ընդհանուր` 79439 (յոթանասունիննը հազար չորս հարյուր երեսունինը ) ՀՀ դրամ:
2.Վաճառքի գնին հավելվում են մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է վճարել 105439(մեկ հարյուր հինգ հազար չորս հարյուր երեսունինը) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 105439(մեկ հարյուր հինգ հազար չորս հարյուր երեսունինը) ՀՀ դրամ օրինականացման գումարը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բյուջե վճարելուց հետո:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։