Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 սեպտեմբերի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավարի 2014 թվականիմարտի 31-ի թիվ 202-Ա որոշմամբ Արմավիր քաղաքի, Բաղրամյան փողոցի թիվ 31 շենքին կից թիվ 4ավտոտնակ ժամանակավորհասցեումգտնվող19,95 քմմակերեսովհողամասըկառուցապատմանիրավունքով10 (տասը)տարիժամկետով հատկացվել է քաղաքացի Մեհրի Գասպարյանին ոչ հիմնական շինություն (ավտոտնակ) տեղադրելու նպատակով, համաձայն որի Արմավիրի քաղաքային համայնքի ևՄեհրի Գասպարյանի միջև 2014թվականի սեպտեմբերի 01-ին կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝ /սեղ. նո 4784/:

Քաղաքացի Մեհրի Գասպարյանի մահից հետո /մահացած՝ 10.08.2017թ./ հողամասի կառուցապատման իրավունքի 1/2 մասի նկատմամբ ժառանգ է ճանաչվել որդին` ԿարենՌաֆայելիԹադևոսյանը /հիմք` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր /գրանցամատյան N 6230/, տրված՝ 2018 թվականի հոկտեմբերի 03-ին ՀՀ «Արմավիրի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից/ և նույն հողամասի կառուցապատման իրավունքի մնացած 1/2 մասի նկատմամբ հաստատվել է Ռաֆայել Սերոբի Թադևոսյանի սեփականության իրավունքը /հիմք` սեփականության իրավունքի վկայագիր /գրանցամատյան N 6211/, տրված՝ 2018 թվականի հոկտեմբերի 03-ին ՀՀ «Արմավիրի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից/:

Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը լրացելէ:

Իրավատերերը մինչ օրս բարեխղճորեն և լրիվ ծավալով կատարել են իրենց՝ կառուցապատողի պարտականությունները:

ՂեկավարվելովՀայաստանիՀանրապետությանՔաղաքացիականօրենսգրքի201, 466 և 468 հոդվածների 1-ին մասերով, 616-րդ հոդվածի 3-րդ մասով, 619-րդ հոդվածի 2-րդ մասով, 1222-րդ հոդվածով, «Վարչարարությանհիմունքներիևվարչականվարույթիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 3, 53, 59, 60-րդհոդվածներով, «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 35-րդհոդվածի 1-ին մասի 24-րդկետով, հիմքընդունելովըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /գրանցամատյան N 6230/, տրված՝ 2018 թվականի հոկտեմբերի 03-ին ՀՀ «Արմավիրի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից և սեփականության իրավունքի վկայագիրը /գրանցամատյան N 6211/ տրված՝ 2018 թվականի հոկտեմբերի 03-ին ՀՀ «Արմավիրի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից, Արմավիրի քաղաքային համայնքի և Մեհրի Գասպարյանի միջև 2014թվականի սեպտեմբերի 01-ինկնքվածհամայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 9.1 կետն, ընդառաջելով Կարեն Թադևոսյանի 2024 թվականի սեպտեմբերի17-իթիվ5204 դիմումը՝

                                                                    ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.     Արմավիրի քաղաքային համայնքի ևՄեհրի Գասպարյանի միջև 2014 թվականի սեպտեմբերի 01-ին կնքվածհամայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում /սեղ. նո 4784/ կատարել  փոփոխություններ.

1)     Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետներկարացնել մինչև 01.09.2034թվականը

2)     Պայմանագրում՝«Արմավիրի մարզի, Տանձուտ գյուղի, 4 փողոցի, 11 տան բնակիչ՝ Մեհրի Ժորայի Գասպարյան»բառերի փոխարեն կարդալ՝ «Կարեն Ռաֆայելի Թադևոսյան, ծնված՝ 01.01.1984թ., հաշվառված` ՀՀ Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, գյուղ Տանձուտ, 4 փողոց, 11 տուն և   Ռաֆայել Սերոբի Թադևոսյան, ծնված՝ 20.02.1961թ., հաշվառված՝ ՀՀ Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, գյուղ Տանձուտ, 4 փողոց, 11 տուն»բառերը:

3)     Պայմանագրի 5.1 կետում նշված կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմում է «9975 (ինը հազար ինը հարյուր յոթանասունհինգ)»բառերի փոխարեն կարդալ՝ «12000 (տասներկու հազար)» բառերը:

2.     Իրավաբանականբաժնին` Կարեն Ռաֆայելի Թադևոսյանի և Ռաֆայել Սերոբի Թադևոսյանի  հետհամատեղ կնքելհամաձայնագիր` 2014 թվականի սեպտեմբերի 01-ի /սեղ. նո 4784/ կնքվածհամայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրումփոփոխությունկատարելումասին:

3.     Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աննա Հայրապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝aafb8050-28ad-4688-a5c2-1131919c1a64



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner