| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ հավելվածով, 5.1-րդ հոդվածի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021 թվականի ապրիլի 8-ի՝ «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N515-Ն որոշումը՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1.     Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» համայնքայինոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի (կցվում է): 2.     Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ավագանու՝ 2010 թվականիփետրվարի 26-ի՝ «Արմավիրի քաղաքային համայնքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 25-Ա որոշումը: 3.     Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |