Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի ,29-րդ ,33-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022թ․ դեկտեմբերի 05-ի թիվ 12 արտահերթ նիստի 205-Ն որոշումը , Գագիկ Հենրիկի Գալստյանին 28․08․2025թ․ թիվ 4382 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Գագիկ Հենրիկի Գալստյանին (ծնվ. 16.03․1964թ.) և Գառնիկ Հենրիկի Գալստյանին (ծնվ. 18.02․1970թ.) սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք քաղաք Արմավիր, Մ. Մաշտոցի փողոց, 73 հասցեի (սեփականության վկայականի N 09092024-04-0020) 0․0410 հա հողամասին տալ հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզի, Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, Մ. Մաշտոցի փողոց, 73/1 բնակելի տուն, իսկ 0․0411 հա հողամասի հասցեն թողնել նույնը ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, Մ. Մաշտոցի փողոց, 73 բնակելի տուն։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման ։
3․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։