Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղի 3-րդ փողոց 44/1 հասցեում քաղ. Արսեն Ստեփանի Միսակյանի կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող 1000,0 քմ մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը՝ 77,2քմ արտաքին և 83,2 քմ ներքին մակերեսով,օժանդակ շինությունը՝ 59,2 քմ արտաքին և 53,0 քմ ներքին մակերեսով և օժանդակ շինությունը՝ 47,5 քմ արտաքին և 43,4 քմ ներքին մակերեսով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի 03.05.2024թ. թիվ 0599-Ա որոշմամբ ճանաչվել է Արմավիր համայնքի սեփականություն և օրինականացվել է:
Քաղաքացի Արսեն Ստեփանի Միսակյանի կողմից դիմում է ներկայացվել համայնքապետարան նշված շինության (բնակելի տունը՝ 77,2քմ արտաքին և 83,2 քմ ներքին մակերեսով,օժանդակ շինությունը՝ 59,2 քմ արտաքին և 53,0 քմ ներքին մակերեսով և օժանդակ շինությունը՝ 47,5 քմ արտաքին և 43,4 քմ ներքին մակերեսով) զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 1000,0 քմ մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով իրեն օտարելու մասին:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35 կետի բ) ենթակետով, 35.1 և 36-րդ կետերով, հիմք ընդունելով քաղաքացի Արսեն Ստեփանի Միսակյանի 30.01.2024թ. թիվ 0612 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղի 3-րդ փողոց 44/1 հասցեում գտնվող /04-044-0016-0038 կադաստրային ծածկագրով / (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետականգ րանցման N25102024-04-0020 վկայական) Արսեն Ստեփանի Միսակյանի կողմից ինքնակամ կառուցված 04-044-0016-0038-001 կադաստրային ծածկագրով բնակելի տունը՝ 83,2 քմ արտաքւբ և 77,2քմ ներքին մակերեսով, 04-044-0016-0038-002 օժանդակ շինությունը՝ 59,2 քմ արտաքին և 53,0 քմ ներքին մակերեսով և 04-044-0016-0038-003 կադաստրային ծածկագրերով օժանդակ շինությունը՝ 47,5 քմ արտաքին և 43,4 քմ ներքին մակերեսով օտարել Արսեն Ստեփանի Միսակյանին՝ բնակելի տունը՝ 83,2 քմ մակերեսով 1 քմ համար 2622 դրամ, ընդհանուր` 218150 (երկու հարյուր տասնութ հազար հարյուր հիսուն) ՀՀ դրամ, օժանդակ շինությունը՝ 106,7 քմ մակերեսով 1 քմ համար 1748 դրամ ընդհանուր՝ 186512 /մեկ հարյուր ութսունվեց հազար հինգ հարյուր տասներկու) իսկ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող 1000,0քմմակերեսով հողամասը օտարել՝ հողամասի կադաստրային արժեքով՝ 1 քմ 514,8 դրամով, ընդհանուր՝ 514800 (հինգ հարյուր տասնչորս հազար ութ հարյուր ) ՀՀ դրամ,ընդհանուր կազմում է 919462(իննը հարյուր տասնինը հազար չորս հարյուր վաթսուներկու ) :
2.Վաճառքի գնին հավելվում են մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է վճարել 945462 (իննը հարյուր քառասունհինգ հազար չորս հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 945462 (իննը հարյուր քառասունհինգ հազար չորս հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ օրինականացման գումարը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բյուջե վճարելուց հետո:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։