Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Ն. Մանվելյանի 2021 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 3155 դիմումը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Տալ համաձայնություն Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք` սեփականության իրավունքի վկայական N 2733014, տրված` 27.04.2011թ./ Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի թիվ 23 հասցեում գտնվող վարչական շենքի առաջին հարկից 170,1 քմ մակերեսով տարածքը վարձակալությամբ` 2 տարի ժամանակով տրամադրելու Ա/Ձ Նաիրի Մանվելյանին` Արմավիր քաղաքում հումորային, ինտելեկտուալ, համերգային շոու ծրագրեր կազմակերպելու նպատակով:
2.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ա/Ձ Նաիրի Մանվելյանը վերոնշյալ գործունեությունը ծավալելու համար պատրաստակամություն է հայտնել վերանորոգելու հատկացվող տարածքը` սահմանել, որ
1)մինչև 01.10.2022 թվականը տարածքը տրամադրվում է անհատույց օգտագործման.
2)01.10.2022թ. հետո տարածքի վարձակալության վճար է սահմանվում 1քմ մակերեսի համար տարեկան 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, ընդհանուր` 510300 /հինգ հարյուր տաս հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
3.Առաջարկել համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթնոր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: