Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով հիմք ընդունելով Վիրաբ Ավետիսյանի 2023 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 6412 դիմումը` իր անչափահաս որդուն` Արամե Վիրաբի Ավետիսյանին /ծնվ. 18.03.2008 թ./ պատկանող Արմավիրի մարզի, Արմավիր համայնքի, Սարդարապատ գյուղի 11-րդ փողոցի 35 բնակելի տունը վաճառելու վերաբերյալ, Արմավիրի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 20 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը` որոշում եմ.
1.Թույլատրել Վիրաբ Վաղինակի Ավետիսյանին /ծնվ. 31.08.1965թ./ վաճառել իր անչափահաս որդուն` Արամե Վիրաբի Ավետիսյանին /ծնվ. 18.03.2008 թ./ պատկանող Արմավիրի մարզի, Արմավիր համայնքի, Սարդարապատ գյուղի 11-րդ փողոցի 35 բնակելի տունը:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: