Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



24 հունիսի 2024 թ.

ՌՈԶԱ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՆԻԿԻՏԻՆԱՅԻՆ, ՅՈՒԼԻՅԱ ՎԱԼԵՐԻԻ ՊԻՇԻԲԻԵՎԱՅԻՆ ԵՎ ՕԿՍԱՆԱ ՎԱԼԵՐԻԻ ՆԻԿԻՏԻՆԱՅԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱՎԵԼ ՀՈՂ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը,Ռոզա Սերյոժայի Նիկիտինայի 14․06․2024թ․ թիվ 3558 դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․  Ռոզա Սերյոժայի  Նիկիտինային ( ծնվ․ 01․03․1955թ․-ին ), Յուլիյա Վալերիի Պիշիբիևային ( ծնվ․ 31․08․1989թ․-ին ) և Օկսանա Վալերիի Նիկիտինային ( ծնվ․ 26․04․1987թ․-ին )  պատկանող Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղում գտնվող 04-047-0047-0018 կադաստրային ծածկագրով 1200,0  քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 240,0 քմ  մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրան՝ սեփականության իրավունքով։

2․ Ռոզա Սերյոժայի  Նիկիտինային ,Յուլիյա Վալերիի Պիշիբիևային  և Օկսանա Վալերիի Նիկիտինային պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղում գտնվող գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի  Հանրապետության Արմավիր մարզ, Արմավիր համայնք, գյուղ Լուկաշին ,Արամի  փողոց ,3։

3․ Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնք ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց  և Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու , հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի ) նախապատրաստման համար սահմանված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։

5․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝9ffb5a51-ad0e-43ab-b7e5-9cd3cf757204



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner