Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, Մհեր Գրիշայի Չախալյանի 18․11․2024թ․ թիվ 6321 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Գրիշա Հակոբի Չախալյանին (ծնվ․ 24/02/1947թ․), Թինաթին Բեգլարի Չախալյանին (ծնվ․ 22/03/1952թ․), Միշա Գրիշայի Չախալյանին (ծնվ․ 22/09/1972թ․) և Մհեր Գրիշայի Չախալյանին (ծնվ․ 27/11/1976թ․) սեփականության իրավունքով (սեփականության վկայական 1756249) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղում գտնվող գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Մյասնիկյան, Ս. Շահումյան փողոց, 1-ին նրբանցք, 8 հողամաս։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։