Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 234
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



25 օգոստոսի 2025 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Արարատյան փողոց, 3/3 հասցեում քաղաքացի Հայկ Սերոժի Մանսուրյանի կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող 28,8 քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված սպասարկման օբյեկտը՝ 28,8 քմ արտաքին և 25,4 քմ ներքին մակերեսով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի 16.06.2025թ. տրված թիվ 0737-Ա որոշմամբ ճանաչվել է Արմավիր համայնքի սեփականություն և օրինականացվել է: Քաղաքացի  Հայկ Սերոժի Մանսուրյանի  կողմից դիմում է ներկայացվել Արմավիրի համայնքապետարան նշված շինությունը (սպասարկման օբյեկտը՝ 28,8 քմ արտաքին և 25,4 քմ ներքին մակերեսով) զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 28,8 քմ մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով իրեն օտարելու մասին: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35 կետի բ) ենթակետով, 35.1 և 36-րդ կետերով, հիմք ընդունելով քաղաքացի Հայկ Սերոժի Մանսուրյանի 22.08.2025թ. թիվ 4272 դիմումը՝ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Արարատյան փողոց, 3/3 հասցեում (04-001-0074-0093 կդաստրային ծածկագրով, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման  թիվ 23062025-04-0111 վկայական) գտնվող Հայկ Սերոժի Մանսուրյանի կողմից ինքնակամ կառուցված սպասարկման օբյեկտը՝ 28,8 քմ արտաքին և 25,4 քմ ներքին մակերեսով օտարել Հայկ Սերոժի Մանսուրյանին՝ շինությունը՝ ընդհանուր 28,8 քմ արտաքին մակերեսով, 1 քմ համար 17721 ՀՀ դրամ,ընդհանուր 510365 /հինգ հարյուր տասը հազար երեք հարյուր վաթսունհինգ / ՀՀ դրամ և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող 28,8 քմ մակերեսով հողամասն օտարել՝ հողամասի կադաստրային արժեքով՝1 քմ համար 4441.8 ՀՀ դրամ , ընդհանուր  127924/ մեկ հարյուր քսանյոթ հազար ինը հարյուր քսանչորս / ՀՀ դրամ, ընդհանուր կազմում է  638289 /վեց հարյուր երեսունութ հազար երկու հարյուր ութսունինը/ ՀՀ դրամ::

2. Վաճառքի գնին հավելվում են մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է վճարել 664289 (վեց հարյուր վաթսունչորս հազար երկու հարյուր ութսունինը) ՀՀ դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 664289 (վեց հարյուր վաթսունչորս հազար երկու հարյուր ութսունինը) ՀՀ դրամ գումարը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բյուջե վճարելուց հետո:

4.Սահմանելոր սույն որոշման ընդունումից հետոանշարժ գույքը ձեռքբերողի կողմից 15-օրյա ժամկետում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner