Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի <<Բարեկարգում>> տնօրինության տնօրեն Լ.Գրիգորյանի 14.01.2019 թ. թիվ 0045 զեկուցագիրը` 1.Արմավիրի համայնքի ավագանու 2018 թ. նոյեմբերի 23-ի << <<Բարեկարգում>> տնօրինության աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 93-Ա որոշման մեջ կատարել լրացում և փոփոխություն. 1.1. Որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ մասում <<ա) վարչապարատ>> 7-րդ ենթակետից հետո լրացնել նոր 8-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ`
8
|
Ճարտարագետ-մեխանիկ
|
1
|
110.000
|
1.2 որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին մասի <<69>> թվի փոխարեն կարդալ <<70>>. 1.3. 2-րդ մասի ա)ենթակետում <<ընդամենը 7>> բառերի փոխարեն կարդալ <<ընդամենը 8>> բառերը: 1.4. 2-րդ մասի զ) կետից հետո <<ընդամենը 69>> բառերի փոխարեն կարդալ <<ընդամենը 70>> բառերը 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից : |