Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 25.05.2022թ. N01/11.1/4682-2022թ. գրությունը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող,
04-043-0475-0057 կադաստրային ծածկագրով Արշավիր Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահողերը փոփոխելու արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառական նշանակության հողամասերի պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության և չորանոցի կառուցման համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: