Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի տնօրենի` 2023 թվականի փետրվարի 24-ի զեկուցագիրը՝ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Արմավիր համայնքի ավագանու ՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 237-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման հավելվածի 2-րդ կետի 11-րդ տողը կարդալ հետևյալ խմբագրությամբ.
11
|
Վոկալ խմբի երաժիշտ
|
0.5
|
118.000
|
2) հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքային միավորները» սյունակի «26» թիվը փոխարինել «25.5» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |