Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 191
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 մայիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԽԱՆՋՅԱՆ, 15-ՐԴ ՓՈՂՈՑ ,7-ՐԴ ՇԵՆՔ,1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՋԱՄԱԼ ԱԳԻԹԻ ՔՅԱԼԱՇՅԱՆԻ,ԼԱԼԻԽԱՆ ՍՈՒՐԵՆԻ ՍԼՈՅԱՆԻ,ԿԱՐԻՆԵ ՋԱՄԱԼԻ ԽԴՐՅԱՆԻՆ,ՔՅԱԼԱՇ ՋԱՄԱԼԻ ՔՅԱԼԱՇՅԱՆԻ,ԱԼԻ ՋԱՄԱԼԻ ՔՅԱԼԱՇՅԱՆԻ, ԱՄԱՐ ՋԱՄԱԼԻ ՔՅԱԼԱՇՅԱՆԻ, ԱԶԻԶ ՋԱՄԱԼԻ ՔՅԱԼԱՇՅԱՆԻ ԵՎ ՆԱՐԻՆԵ ՋԱՄԱԼԻ ՔՅԱԼԱՇՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի ԹԻՎ 0359-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Խանջյան,15-րդ փողոց ,7-րդ շենք,1 հողամասում գտնվող կառույցները  իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը ,Ջամալ Քյալաշյանի 16.04.2025 թվականի թիվ 1996 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Վերականգնել Ջամալ Ագիթի Քյալաշյանին (ծնվ․ 11/09/1951թ․), Լալիխան Սուրենի Սլոյանին (ծնվ․ 02․10․1954թ․), Կարինե Ջամալի Խդրյանին (ծնվ․ 27․07․1972թ․),Քյալաշ Ջամալի Քյալաշյանին (ծնվ․ 02․04․1975թ․), Ալի Ջամալի Քյալաշյանին (ծնվ․ 16․08․1978թ․),Ազիզ Ջամալի Քյալաշյանին (ծնվ․ 15․12․1981թ․) և Նարինե Ջամալի Քյալաշյանին (ծնվ․ 22․04․1986թ․) պատկանող  Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Խանջյան , 15-րդ փողոց ,7-րդ շենք,1 հասցեում գտնվող 0․02142 հա օրինական հողամասի վրա 1990 թ․ կառուցված 158,5 քմ մակերեսով բնակարանի  նկատմամբ։

2․ Ընդունել ի գիտություն , որ 

    1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

     2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3․ Ջամալ Ագիթի Քյալաշյանին , Լալիխան Սուրենի Սլոյանին, Կարինե Ջամալի Քյալաշյանին ,Քյալաշ Ջամալի Քյալաշյանին , Ալի Ջամալի Քյալաշյանին,Ազիզ Ջամալի Քյալաշյանին և Նարինե Ջամալի Քյալաշյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Խանջյան գյուղում գտնվող գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի  Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Խանջյան,15-րդ  փողոց ,7 շենք ,1 բնակարան։

4. Ուժը կորցրած ճանաչել 2025 թվականի մարտի 13-ի թիվ 0359-Ա որոշումը:

5․ Սույն որոշումը Հայաստանի  Հանրապետության Օրենսդրությամբ  սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝6ced7c12-e954-4ed1-adef-278cdf5ce389



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner