Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,  հիմք ընդունելով <<Կենդանաբուսաբանական այգի-վայրի կենդանիների փրկության կենտրոն>> հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Թադևոսյանի 26.04.2023թ. թիվ 2531 դիմումը. 
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝  1.<<Կենդանաբուսաբանական այգի-վայրի կենդանիների փրկության կենտրոն>>    հասարակական կազմակերպությանը   «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից 2023 թվականի հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը մատակարարվող ոռոգման ջրի վարձը զիջել 50 տոկոսով:  
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  |