Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը , Հովհաննես Ռաֆիկի Ստեփանյանի 30․04․2025թ․ թիվ 2288 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հովհաննես Ռաֆիկի Ստեփանյանին (ծնվ․ 06․05․1962թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղում գտնվող 04-066-0186-0002 կադաստրային ծածկագրով 5000,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 1000,0 քմ մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրան՝ սեփականության իրավունքով։
2․ Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու , հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի ) նախապատրաստման համար սահմանված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։