Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Կամո Ժորայի Սարկիսյանի 29.11.2021 թ. թիվ 4030 դիմումը և հաշվի առնելով, որ Արմավիր համայնքի Մ.Նալբանդյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին` որոշում եմ.
1. Վերականգնել Կամո Ժորայի Սարկիսյանի /ծնված 03.11.1963 թ./ սեփականության իրավունքը Արմավիր համայնքի Մ.Նալբանդյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում գտնվող գույքային միավորների` 296.0 քմ օրինական հողամասի վրա 1989 և 1993 թ թ. կառուցված 179,6քմ բնակելի տան և 1993 թ. կառուցված 5,5 քմ մակերեսով հավաբնի նկատմամբ:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար սահմաված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: