Ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության տնօրեն Ա. Հարությունյանի 2023 թվականի մայիսի 12-ի թիվ 2863 զեկուցագիրը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի ««Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 242-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման հավելվածի 2-րդ կետի Բ) ենթակետի 1-ին և 2-րդ տողերը կարդալ հետևյալ խմբագրությամբ.
1
|
ԿԱՄԱԶ ԿՕ 415 մեքենայի վարորդ
|
1
|
250000
|
|
2
|
Աղբատար ԿՕ մեքենայի վարորդ
|
2
|
250000
|
|
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: |