Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, ըստ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի 24.12.2024թ. և Համազասպ Լևոնի Բարսեղյանի 24․01․2025թ․ թիվ 0528 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Համազասպ Լևոնի Բարսեղյանին (ծնվ․ 21/09/1981թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող (սեփականության վկայական թիվ 2639083) գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք, քաղաք Արմավիր, 108-րդ թաղամաս, 86 շինություն։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։