Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 31-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 159-րդ, 163-րդ, 167-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Նորավան գյուղի վարչական ղեկավար Արթուր Միքաելյանի 2024 թվականի հուլիսի 03-ի թիվ 3879 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Նորավան գյուղի վարչական ղեկավար Արթուր Միքաելյանին 2024 թվականի հուլիսի 10-ից տրամադրել 2023 թվականի ամենամյա արձակուրդի չօգտագործված 8 աշխատանքային օրերը (29.12.2022թ. - 29.12.2023թ. ժամանակահատվածի համար):
2.Արթուր Միքաելյանին՝ աշխատանքի ներկայանալ 2024 թվականի հուլիսի 22-ին:
3.Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Նորավան գյուղի վարչական ղեկավար Արթուր Միքաելյանի պարտականությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի վարչական ղեկավար Լիպարիտ Հարությունյանին, իսկ NISSAN X-TRAIL 2.0 մակնիշի 098 CM 61 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենան տրամադրել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Յուրիկ Աբգարյանին:
4.Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին՝ ի գիտություն:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: