Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով , Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով ,10-րդ հոդվածի 5-րդ կետով , հիմք ընդունելով «ԹԵՄ-ԱՐՄ-ԿԱՐ» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Խաչատուրի Ասեյանի 07․05․2025թ․ թիվ 2397 դիմումը , Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով , հիմք ընդունելով «ԱՐՄԱՎԻՐ-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «ԹԵՄ-ԱՐՄ-ԿԱՐ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական թիվ 06122024-04-0017) Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող 0.192 հա մակերեսով հողամասից 0.00104 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել բնակավայրերի խառը կառուցապատումից՝ հասարակական կառուցապատման ։
2․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։