Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 187
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



04 դեկտեմբերի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետուպթյան Արմավիրի մարզի Արմավիր համայք Արմավիր քաղաքի 04-001-0020- կադաստրային ծածկագրից 79.2 քմ բնակավայրի նշանակության հասարակական հողերում Մարինե Գրիգորյանի կողմիցկառուցված 71.7քմ ընդհանուր մակերեսով  (կիսակառույց) ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիականօրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով, 188-րդ հոդվածի 2-րդ  մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի հ. 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, 34 կետով, 35-րդ կետի <<բ>> ենթակետով, 35,1-րդ , 36-րդ կետերով, ՀՀ կառավարության 2011 թվականի թիվ 1920-Ն որոշման 24 կետի 3-րդ ենթակետով,հիմք ընդունելով կառույցն ինքնակամ իրականացրած ֆիզիկական անձ Մարինե Գրիգորյանի լիազորված անձ՝ Գայանե Նավասարդյանի 29.04.2024 թ. Թիվ 2645 դիմումը և դրան կից ներկայացրած փաստաթղթերը՝

ՈՐՈՇՈՒՄԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող Արմավիր քաղաքի  04-001-0020- կադաստրային ծածկագրից 79.2 քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասում կառուցված՝ կիսակառույցը՝ 717 քմ արտաքին և 636 քմ ներքին մակերեսով / ստորև նաև գույք / համարել Արմավիր համայնքի սեփականությունը և ճանաչել օրինական (կցվում է հողամասի հատակագիծն ու շինության բնութագիրը)։

2. Գույքին տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ,Արմավիր համայնք Արմավիր քաղաք ՄՄաշտոցի փողոց, 47/2:

3.Գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելուց հետո գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Մարինե Գրիգորյանի:

4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում։

5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ՄՄաշտոցի փողոց, 47/2 հասցեում գտնվող գույքի հաշվառման (չափագրման)տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2023WACYJQ:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝251671aa-2216-401a-9e43-9515141e3061



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner