Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Անդրանիկ Գնունիի Պետրոսյանի 2024 թվականի ապրիլի 17-ի թիվ 2447 դիմումը և Արմավիրի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 17 թիվ 05 նիստի արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Անդրանիկ Գնունիի Պետրոսյանին (ծնված՝ 02/01/1990թ.) նշանակել հոգաբարձու Կատրին Արթուրի Պետրոսյանի (ծնված՝ 30/11/2009թ.) նկատմամբ՝ մինչև 18 տարին լրանալը:
2.Անդրանիկ Գնունիի Պետրոսյանին վերապահել ի շահ իր խնամարկյալի, առանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում:
3.Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ համայնքի ղեկավարին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ՝ ՀՀ վարչական դատարան:
4․Որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է սույն որոշումը։