Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ հավելվածով, 5.1-րդ հոդվածի 2-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021 թվականի ապրիլի 8-ի՝ <<Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին>> N515-Ն որոշումը՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի ՀանրապետությանԱրմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ավագանու՝ 2012 թվականի մարտի 30-ի՝ <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սարդարապատի գյուղական համայնքի համայնքային ենթակայության հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպման արդյունքում համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու համայնքի ղեկավարի որոշումը և նրանց կանոնադրությունները հաստատելու մասին >> թիվ 12 որոշման 2-րդ կետը:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |