Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի 2023 թվականի մայիսի 29-ի No 13/584/23 անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը և քաղ. Ա. Կոստանյանի 23.01.2024թ. թիվ 0413 դիմումը՝
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Տալ համաձայնություն քաղ. Անի Կոստանյանի կողմից վարձակալած՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի վկայական՝ N 20052022-04-0008, տրված 20.05.2022թ./` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 29/6 հասցեում գտնվող` 04-001-0070-0142 կադաստրային ծածկագրով, 45,4 քմ մակերեսով գույքն օտարելու քաղ. Անի Կոստանյանին ուղղակի վաճառքի միջոցով, 10 600 000 /տասը միլիոն վեց հարյուր հազար/ ՀՀ դրամով:
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 141-Ա որոշումը:
3.Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |