Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 04.09.2020թ. թիվ 3017 զեկուցագիրը` Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1.Արմավիրի համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 12-ի <<Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 105-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ.
1.1 Որոշմամբ հաստատված հավելված 2-ի 2-րդ մասում <<ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ>> բաժնում լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ`
- <<աշխատակազմի գլխավոր մասնագետ 1 145000>>
1.2 Որոշմամբ հաստատված հավելված 2-ի 2-րդ մասում <<ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ>> բաժնի՝
- <<աշխատակազմի առաջատար մասնագետ 2 125000>> բառերի փոխարեն կարդալ <<աշխատակազմի առաջատար մասնագետ 1 125000>>,
2.Առաջարկել Արմավիր համայնքի ղեկավարին` Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին :
3. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից : |