Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 160-րդ, հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1599-Ն որոշման 1-ին կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 8 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Մուրադյանի 2025 թվականի հուլիսի 14-ի թիվ 3561 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 8 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Տաթևիկ Մուրադյանին տրամադրել 2025 թվականի ամենամյա արձակուրդի 25 աշխատանքային օրերը՝ 2025 թվականի հուլիսի 21-ից:
2.Տաթևիկ Մուրադյանին՝ աշխատանքի ներկայանալ 2025 թվականի օգոստոսի 25-ին:
3.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 8 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Տաթևիկ Մուրադյանի պարտականությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 8 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դաստիարակ Մարինե Ղազարյանին:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: