Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 3-ի թիվ 010-Ն որոշումը և 2023 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թիվ 2993, «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 6 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թիվ 2994, «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թիվ 2995 զեկուցագրերը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել՝ համաձայն հավելված 1-ի:
2.Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել՝ համաձայն հավելված 2-ի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 1-ից:
|