Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N մարզադպրոց
 

Զեկ. ԱԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին: Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ», «է» կետերով և 25-րդ հոդվածով`

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

1.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ըմբշամարտի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն), (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, Արմավիր քաղաք, Աբովյան փողոց 137 շենք, գրանցման համարը` 31.210.01510):

2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարային հանձնաժողով:

 3.Լուծարային հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել կազմակերպության լուծարման գործընթացը և 20-օրյա ժամկետում լուծարումից հետո մնացած գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկի տնօրինությանը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner