Այսօր: Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 184
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0528-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2025 թվականի N 0528-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԼԵՆՈՒՂԻ, 5-ՐԴ ՓՈՂՈՑ, 23 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՐԳԻՍ ՄԻՆԱՍԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ,ԱԼՎԱՐԴ ԲԱԳՐԱՏԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ, ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ, ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ, ԷԴՈՒԱՐԴ ԱՐՇԱՄԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԵՎ ՆԱԻՐԱ ՍԱՐԳՍԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Լենուղի, 5-րդ փողոց , 23  հողամասում գտնվող կառույցները  իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, Սարգիս Եղիազարայանի 24․03․2025 թվականի թիվ 1566 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Սարգիս Մինասի Եղիազարյանին /ծնվ. 01.07.1945թ./, Ալվարդ Բագրատի Մարգարյանին/ծնվ. 05.07.1951թ./,Լևոն Սարգսի Եղիազարյանին /ծնվ. 12.01.1971թ./, Մկրտիչ Սարգսի Եղիազարյանին /ծնվ. 03.06.1972թ./, Էդուարդ Արշամի Դավթյանին /ծնվ. 07.09.1976թ./ և Նաիրա Սարգսի Սողոմոնյանին /ծնվ. 15.01.1980թ./ պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղում գտնվող 04-044-0013-0025 կադաստրային ծածկագրով 700,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած  140,0 քմ մակերեսով հողամասը անհատույց տրամադրել նրան՝ սեփականության իրավունքով:

2․ Վերականգնել Սարգիս Մինասի Եղիազարյանին, Ալվարդ Բագրատի Մարգարյանին,Լևոն Սարգսի Եղիազարյանին  , Մկրտիչ Սարգսի Եղիազարյանին , Էդուարդ Արշամի Դավթյանին և Նաիրա Սարգսի Սողոմոնյանին պատկանող  Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Լենուղի, 04-044-0013-0025 կադաստրային ծածկագրում գտնվող  0․0840 հա օրինական հողամասի վրա 1940թ․ կառուցված 115,7 քմ մակերեսով բնակելի տան, 1970թ. կառուցված 22,4 քմ մակերեսով օժանդակ շինության ,1970թ. կառուցված 5.5 քմ մակերեսով խորդանոցի նկատմամբ, իսկ 2023թ. կառուցված 53,9 քմ մակերեսով մառանը,2020թ. կառուցված 12 քմ մակերեսով անասնաշենքը և 2010թ. կառուցված 3,86 քմ մակերեսով  պարիսպը համարել ինքնակամ։

4․Սարգիս Մինասի Եղիազարյանին, Ալվարդ Բագրատի Մարգարյանին, Լևոն Սարգսի Եղիազարյանին, Մկրտիչ Սարգսի Եղիազարյանին, Էդուարդ Արշամի Դավթյանին և Նաիրա Սարգսի Սողոմոնյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղում գտնվող (կադաստրային ծածկագիր 04-044-0013-0025) գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Լենուղի, 5-րդ փողոց,  23 բնակելի տուն։

5․ Ընդունել ի գիտություն , որ 

    1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

  2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

6․ Սույն որոշումը Հայաստանի  Հանրապետության Օրենսդրությամբ  սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

7. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner