Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի 2019 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 125 կարգադրությամբ ստեղծված գույքագրման հանձնաժողովի գույքագրման արդյունքները՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Հաստատել Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող ապրանքանյութական արժեքների գույքագրման արդյունքները` ընդամենը 763,313 միավոր գույք, որից`
-հիմնական միջոցներ` 758,174 միավոր գույք
-սակավարժեք և արագամաշ առարկաներ` 5,139 միավոր գույք
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: