Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46.2-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասով ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ալինա Ալեքսանի Հովհաննիսյանին նշանակել Արմավիրի համայնքապետարանի հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու անձ:
2.Արմավիր համայնքի ղեկավարի 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 079-Ա որոշմամբ հաստատված հավելված 04-ի «Իրավունքները և պարտականությունները» բաժնում կատարել հետևյալ լրացումը՝
«ի) ապահովում է Արմավիրի համայնքապետարանում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացումը՝
1. Հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուն՝
1) պարտավոր է իր իրավասության շրջանակներում համագործակցել իրավասու մարմինների հետ, ապահովել ռազմավարական փաստաթղթերով նախատեսված հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների իրականացումը, հաշվետվությունների տրամադրումը, ինքնագնահատման զեկույցների կազմումը, հարցաշարերի լրացումը, մասնակցությունը հակակոռուպցիոն ոլորտին առնչվող քննարկումներին,
2) պարտավոր է տրամադրել Արմավիրի համայնքապետարանի գործառույթներին առնչվող ռազմավարական փաստաթղթերով նախատեսված՝ հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների և ոլորտային միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, պարզաբանումներ, միջոցներ ձեռնարկել Արմավիրի համայնքապետարանի կողմից ոլորտային միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ,
3) իրավունք ունի Արմավիրի համայնքապետարանի կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերի շրջանակներում Արմավիրի համայնքապետարանի ստորաբաժանումներից պահանջելու և ստանալու տեղեկատվություն,
4) իրավունք ունի հակակոռուպցիոն քաղաքականության և մոնիտորինգի համար պատասխանատու մարմնից պահանջելու և ստանալու մեթոդական աջակցություն, խորհրդատվություն ռազմավարական փաստաթղթերով նախատեսված հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների և ոլորտային միջազգային պարտավորությունների վերաբերյալ:»
3.Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի ղեկավարի 2023 թվականի հունվարի 31-ի «Արմավիրի համայնքապետարանի հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու անձ նշանակելու, Արմավիր համայնքի ղեկավարի 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 079-Ա որոշման մեջ լրացում կատարելու և Արմավիր համայնքի ղեկավարի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1165-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 0273-Ա որոշումը:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: