Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 59-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 2021 թվականի N 59-Ա

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով և հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին>> պետական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի 2021 թվականի հուլիսի 22-ի թիվ 2600 դիմումը.

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1.   Տալ համաձայնություն Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Արմավիր քաղաքի Աբովյան փողոց թիվ 137 հասցեում գտնվող վարչական շենքի երրորդ հարկից 68.4 քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու <<Հայաստանի Հանրապետության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին>> պետական մարմնին` Արմավիրի տարածքային բաժնի գործունեությունն իրականացնելու նպատակով:

2.   <<Հայաստանի Հանրապետության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին>> պետական մարմնի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` անորոշ ժամկետով:

3.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -10

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԴԱՐԲԻՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌԱԴԻԿ

ՄԵԼՈՅԱՆ ԱՐՍԵՆ

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner