Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 149
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 հունիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԽԱՆՋՅԱՆ, 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 8/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼԵՔՍԱՆ ՕՆԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ,ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ,ՕՆԻԿ ԱԼԵՔՍԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ՌՈՒԲԵՆ ԱԼԵՔՍԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանաված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին» N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Խանջյան, 1-ին փողոց, 8/2  հողամասում գտնվող կառույցները  իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․-ի նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը,ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայակգրեր 08․04․2024թ և Ալեքսան Խաչատրյանի 09.06․2025 թվականի թիվ 2945 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Վերականգնել Ալեքսան Օնիկի Խաչատրյանին (ծնվ․ 18․08.1960թ․),Վարդուհի Վաղարշակի Հովսեփյանին (ծնվ․ 25․02․1963թ․),Ռուբեն Ալեքսանի Խաչատրյանին (ծնվ․ 13․05․1986թ․) և Օնիկ Ալեքսանի Խաչատրյանին (ծնվ․ 04․11․1983թ․) պատկանող իրավունքները Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Խանջյան , 04-049-0018-0006 կադաստրային ծածկագրում գտնվող 0,0963 հա օրինական հողամասի վրա  1991թ․ կառուցված 152,1քմ մակերեսով բնակելի տան,1991թ․ կառուցված 45,6 քմ մակերեսով ավտոտնակի,1991թ․ կառուցված 21,2 քմ մակերեսով օժանդակ շինության, 1991թ․ կառուցված 10,3 քմ  մակերեսով խորդանոցի նկատմամբ, իսկ 2005 թ կառուցված 6,2 քմ մակերեսով թռչնանոցը և 2005 թ․ կառուցված 2,2 քմ մակերեսով զուգարանը համարել ինքնակամ։

2․ Ընդունել ի գիտություն , որ 

    1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

  2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3.Ալեքսան Օնիկի Խաչատրյանին ,Վարդուհի Վաղարշակի Հովսեփյանին ,Ռուբեն Ալեքսանի Խաչատրյանին և Օնիկ Ալեքսանի Խաչատրյանին  պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի, Արմավիր համայնքի Խանջյան գյուղում գտնվող  04-049-0018-0006  կադաստրային ծածկագրով  0․0963 հա մակերեսով հողամասին տալ հասցե ՝ Հայաստանի Հանրապետութուն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, Խանջյան գյուղ ,1-ին փողոց, 8/2 բնակելի տուն:

4․ Սույն որոշումը Հայաստանի  Հանրապետության Օրենսդրությամբ  սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝d20a2315-b511-477c-9129-3c3ac782c143



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner