Այսօր: Երկուշաբթի, 17 Մարտի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 243
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



12 մարտի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, Արարատյան փողոց , 7/10 հողամասում գտնվող կառույցները  իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, Ռաֆիկ Ֆելիքսի Մովսիսյանի 04․03․2025 թվականի թիվ 1215 դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Ռաֆիկ Ֆելիքսի Մովսիսյանին /ծնվ․ 16․05․1985թ․/  սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող 0․0136 հա մակերեսով հողամասի  գործառնական նշանակությունը  փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատումից՝ հասարակականի ։

2․Ռաֆիկ Ֆելիքսի Մովսիսյանին սեփականության իրավունքով պատկանող  Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, Արարատյան փողոց, 7/10 հասցեում գտնվող 0․0136 հա օրինական հողամասի վրա 2020թ․ կառուցված 107,0 քմ ներքին և 136,0 քմ արտաքին մակերեսով ատամնաբուժարանը ճանաչել օրինական:

3․ Ընդունել ի գիտություն , որ 

   1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

  2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

4․Սահմանել, որ ինքնակամ  կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում , Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բյուջե պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  <<ինքնակամ հառույցների օրինականացամն  և տնօրինման կարգը հաստատելու մասին >> թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված ընդհանուր արտաքին 136,0 քմ մակերեսով  ինքնակամ շինությունների օրինականացման յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ՝ բազային տուրքի 20-ապատիկի չափով ՝ 3346  ՀՀ  դրամ ընդհանուր ՝  455056(չորս հարյուր հիսունհինգ հազար հիսունվեց)  ՀՀ դրամ, ընդհանուր 3 հատ ինքնակամ բացված պանուհանի  օրինականացման յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով ՝ 1673 ՀՀ  դրամ, ընդհանուր ՝  5019( հինգ հազար տասնինը)  ՀՀ դրամ և  1 պատուհանի հինքնակամ ձևափոխված դռան օրինականացման յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով ՝ 1673  ՀՀ  դրամ, ընդհանուր ՝  1673( մեկ հազար վեց հարյուր յոթանասուներեք)  ՀՀ դրամ  , ընդամենը՝ 461748 (չորս հարյուր վաթսունմեկ հազար յոթ հարյուր քառասունութ) ՀՀ դրամ ։

7․Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, Արարատյան փողոց , 7/10 հասցեում  գտնվող գույքի հաշվառման (չափագրման ) տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2023K9FAKC ։                                       

8․ Սույն որոշումը Հայաստանի  Հանրապետության Օրենսդրությամբ  սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝a51c7753-83f1-4a58-8d12-ec0a87230db8



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner