Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



25 սեպտեմբերի 2024 թ.

ՆԱՐԻՆԵ ԼԵՎՈՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐ ՌՈՒԶԱՆՆԱ ԵՎ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԸ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետովՀայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերովՀայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 109 շենքի 7 բնակարանի բնակչուհի Նարինե Լևոնի Կարապետյանի՝ Արմավիրի համայնքապետարան մուտքագրված 2024 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 5371 դիմումը և Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 15 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը`

 որոշում եմ.

1.Թույլատրել Նարինե Լևոնի Կարապետյանին /ծնված 20․10․1989թ./ օտարելու իր անչափահաս երեխաներ Ռուզաննա /ծնված 29․12․2007թ․/ և Սյուզաննա /ծնված 10․03․2009թ․/ Սերյոժայի Խաչատրյաններին, համաձայն ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի (04․03․2015թ․ ժառանգական գործ 434), համասեփականության իրավունքով հասանելիք Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 109 շենքի 7 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը։

2․Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝58a7bf64-4eb5-46cf-aa2b-d78f0880e313



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner