Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 4-ի N 111-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ըմբշամարտի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու նպատակով սկսել լուծարային գործընթաց.
1․1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ըմբշամարտի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին օրենքով սահմանված կարգով պատշաճ ծանուցել ՀՈԱԿ-ի լուծարման կապակցությամբ աշխատանքից ազատման մասին:
1․2․Հանձնարարել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ըմբշամարտի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ծանուցելու ՀՈԱԿ-ի աշխատակիցներին ՀՈԱԿ-ի լուծարման կապակցությամբ աշխատանքից ազատման մասին:
1․3.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ըմբշամարտի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու նպատակով ստեղծել լուծարային հանձնաժողով՝ համաձայն հավելվածի.
1․4. Լուծարային հանձնաժողովին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել լուծարվող կազմակերպության լուծարման գործընթացը և լուծարումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում մնացած գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
2)ապահովել՝ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, կազմակերպությունների լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին հայտարարության զետեղումը:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: