Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով և 34-րդ հոդվածով՝ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Արմավիր համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցվածքները, աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 151-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման հավելված 8-ի 20-րդ տողը հանել, իսկ «Ընդամենը» տողի «34.45» թիվը կարդալ «33.45».
2) որոշման հավելված 10-ի 3-րդ կետի աշխատողների քանակի «20» թիվը կարդալ «21»:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում է 2024 թ. հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: |