Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետով՝  ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․ 
1․ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի 2-րդ հողամաս հասցեում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տալ նախնական համաձայնություն։ 
2․ Առաջարկել Արմավիր համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին։ 
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։  |