Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1․ Հավանություն տալ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ կազմակերպված «#DEMOCoDesignLab» սոցիալական նորարարության աշխատարանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի կողմից առաջարկված և հաղթող ճանաչված «Ուրախ ավտոբուս» գաղափարի իրականացմանը, ինչպես նաև ծրագրից բխող գործառույթների կազմակերպմանը։
2․ Արմավիր համայնքի բյուջեում նախատեսել գումար՝ ծրագրի ընդհանուր արժեքի՝ 62 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի 20 տոկոս համաֆինանսավորումն ապահովելու նպատակով։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |