Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Նորավան, 2-րդ փողոց , 36/1 հողամասում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 20.10.2022թ. և Հակոբ Գառնիկի Հակոբյանի 22․01․2025 թվականի թիվ 0426 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Վերականգնել Հակոբ Գառնիկի Հակոբյանին (ծնվ․ 17․04․1965թ․), Մարինե Կարոյի Հարությունյանին (ծնվ․ 31․07․1969թ․), Գոհար Հակոբի Հակոբյանին (ծնվ․ 24․02․1991թ․) և Նարինե Հակոբի Հակոբյանին (ծնվ․ 07․11․1989թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Խանջյան, 04-049-0030-0024 կադաստրային ծածկագրում գտնվող գտնվող 0․11950 հա օրինական հողամասի վրա 1958թ․, 1973թ․ և 1980թ․ կառուցված 193,5 քմ մակերեսով բնակելի տան, 1985թ․ կառուցված 2,2 քմ մակերեսով կաթսայատան, 1985թ․ կառուցված 11,9 քմ մակերեսով ծածկի, 1970թ․ կառուցված 15,1 քմ մակերեսով խորդանոցի, 1970թ․ կառուցված 11,6 քմ մակերեսով թոնրատան, 1980թ. կառուցված 12,1 քմ մակերեսով ծածկի, 1980թ․ կառուցված 12,9 քմ մակերեսով խորդանոցի և 1980թ․ կառուցված 42,1 քմ մակերեսով անասնաշենքի նկատմամբ, իսկ 2015թ․ կառուցված 9,6 քմ մակերեսով ծածկը, 2013թ․ կառուցված 7,4 քմ մակերեսով ծածկը համարել ինքնակամ։
2․ Հակոբ Գառնիկի Հակոբյանին, Մարինե Կարոյի Հարությունյանին, Գոհար Հակոբի Հակոբյանին և Նարինե Հակոբի Հակոբյանին պատկանող 04-049-0030-0024 կադաստրային ծածկագրից գույքին տալ ճշտված հասցե ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ ,Արմավիր համայնք , գյուղ Խանջյան, 3-րդ փողոց, 12/2 բնակելի տուն։
3․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: