Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բարեկարգում» տնօրինություն հիմնարկի կանոնադրության 61-րդ կետը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 107 տան բնակիչ Սևակ Գևորգի Ֆիրզիկյանի 2025 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 5947 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.2025 թվականի նոյեմբերի 12-ից Սևակ Գևորգի Ֆիրզիկյանին ընդունել աշխատանքի՝ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բարեկարգում» տնօրինություն հիմնարկի տնօրենի տեղակալ։
2․ Սևակ Գևորգի Ֆիրզիկյանի հետ կնքել անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր։
3.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բարեկարգում» տնօրինություն հիմնարկի գլխավոր հաշվապահին՝ աշխատավարձը վճարել ըստ՝ հաստիքացուցակի:
4․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: