Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով ևհիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 28.02.2020թ. թիվ 05-Ա որոշումը
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1. Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողերից` համայնք Արմավիր Երևանյան փողոց 52/2 հասցեում գտնվող` 04-001-0013-0152 ծածկագրով, 85.8 քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, որից 68.6 քմ մակերեսով հողամասը մեկ հարկանի շինություն` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, 17.2 քմ մակերեսով հողամասը` սպասարկման նպատակով:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել մեկ քմ մակերեսով հողամասի համար` 22000 ՀՀ դրամ, ընդամենը` 1887600 /մեկ միլիոն ութ հարյուր ութսունյոթ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:
3. Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի ավագանու 08.09.2020թ. <<ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 55-Ա որոշումը:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |