Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, Մարիամ Գարուշի Ալեքսանյանի 05․06․2025թ․ թիվ 2896 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետությանը պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող՝ 04-001-0069-0041 կադաստրային ծածկագրից, գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք, քաղաք Արմավիր, Ս. Շահումյան փողոց, 26 շենք, 2 բնակարան։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։