Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 13.05.2020թ. թիվ 27.3/10071-2020 և 26.05.2020թ. թիվ 27.3/11072-2020 գրություններին կից ստացված սույն որոշման նախագծի վերաբերյալ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունները՝
Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1. Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի <<Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 136-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն N1, N2, N3 հավելվածների.
1) Արմավիր համայնքի 2020թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում, այդ թվում՝
ա) 01 բաժնի 1 խմբի 1 դասի <<Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում>> ծրագրի համայնքապետարանի ծախսերին ավելացնել 993,0հազար դրամ, այդ թվում <<մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում>> 4252 հոդվածին 113,0 հազար դրամ և << Տրանսպորտային նյութեր>> 4264 հոդվածին 880,0հազար դրամ՝ ծառայողական մեքենաների համար պահեստամասեր, ընթացիկ նորոգման և սպասարկման ծառայություն ձեռք բերելու համար:
բ) 04 բաժնի 5 խմբի 1 դասի <<Ճանապարհային տրանսպորտ >> ծրագրի <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> 4269 հոդվածին ավելացնել 951,0 հազար դրամ՝ երթևկելու կարգավորման նշաններ ձեռք բերելու համար:
գ) <<Մշակույթի տուն>> 08 բաժնի 2 խմբի 3 դասի ծրագրի -<<Արմավիրի քաղաքապետարանի մշակույթի տուն>> ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսականպետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 361,2 հազար դրամ՝ մշակույթի տան ճակատի գեղարվեստական լուսավորության համար անհրաժեշտ ապրանքների գնման համար՝ 4267 հոդված:
դ) 11 բաժնի 1 խմբի 2 դասի <<Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից պակասեցնել 2305,2 հազար դրամ.
2) Արմավիր համայնքի 2020թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: