Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի մարտի 25 վճիռը և Էմմա Ազատի Գալստյանի 24․07․2025թ․ թիվ 3778 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Էմմա Ազատի Գալստյանին (ծնվ․ 19/01/1952թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի 04-043-0855-0019 կադաստրային ծածկագրով գույքին տալ հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Մայիսյան, Այգեգործական 2-րդ թաղամասի 1-ին փողոց , 9 հողամաս:
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4.Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 04-ի թիվ 0814-Ա որոշումը:
5․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։