|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 օգոստոսի 2021 թվականի N 65-Ա |
ԱՐՄԱՎԻՐԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒՍՏԱՄ ՌԱՖԻԿԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՀԵՏՄԱՀՈՒ <<ԱՐՄԱՎԻՐԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ>>ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ, 42-րդ կետերով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 100-Ա որոշումը և Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ֆ.Պետրոսյանի 2021 թվականի օգոստոսի19-ի թիվ 2908 զեկուցագիրը՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1. Արմավիրի պատվավոր քաղաքացի Ռուստամ Ռաֆիկի Գասպարյանին հետմահու պարգևատրել <<Արմավիրի պատվավոր քաղաքացի >> ոսկե մեդալով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -8 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ ԴԱՐԲԻՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|