Այսօր: Չորեքշաբթի, 9 Ապրիլի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



04 ապրիլի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդհոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով Հովհաննես Հարությունյանի 30.08․2024թ. դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաք Արարատյան փողոց 4/2 հասցեում գտնվող անշարժ գույքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 24032025-04-0068 վկայականզբաղեցրած տարածքի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին և հաշվի առնելով այն, որ ընդլայնման նպատակովլրացուցիչ տրամադրման համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիր համայնքի Արմավիր քաղաք Արարատյան փողոց 4/2 հասցեում գտնվող հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 24032025-04-0068 վկայական փաստացի մակերեսը  կազմում է  16,7 քմ մակերեսորի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիսոր այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկաՀայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի N 102-Ն որոշմամբ հաստատված Արմավիր համայնքի գլխավոր հատակագծի համաձայն՝  հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակությանհամապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդհոդվածի 2-րդկետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներինընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում  

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիր համայնքի Արմավիր քաղաք Արարատյան փողոց 4/1 հասցեին կից Արմավիր քաղաք Արարատյան փողոց 4/2 հասցեում գտնվող 16,7 քմ մակերեսով հողամասն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով կադաստրային գնի չափով 1քմ-ը 2887․5 ՀՀ  դրամ արժեքով՝ ընդամենը 48221 /քառասունութ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամով օտարել (վաճառել) Հովհաննես Աբրահամի Հարությունյանին:

2.Ընդհանուր գույքին տալ միասնական հասցե՝ Հայաստանի Հանրապետության  Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, Արմավիր քաղաք Արարատյան փողոց 4/2 :

3.Լիազորել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիր համայնքի ղեկավարի անունիցհողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

 4.Սահմանելոր սույն որոշման ընդունումից հետոհողամասը ձեռքբերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվումէ ուժը կորցրած։

 5.Ընդունել ի գիտությունոր առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակաէ պետական գրանցման անշարժ գույքին պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:

 6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում։

 7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝0a79eade-51be-47ce-a909-1efaaadadae9



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner